Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Տարբեր երկրների սիրված բաղադրատոմսեր

Տարբեր երկրների սիրված բաղադրատոմսեր

Վիետնամական սառը սուրճ: Աշխարհում սառը սուրճի ամենահայտնի տեսակը կոչվում է cà phê sua đá. խտացրած կաթով ու սառույցով պինդ խմիչքը վիետնամյան փողոցների առևտրականների այցետոմսն է դարձել: Այն պարզ է, խլում է 10 րոպե, նախատեսված՝ 1 հոգու համար:

Բաղադրիչները.

  • աղացած սուրճ. 1-3 թեյի գդալ,
  • խտացրած կաթ. 2 ճաշի գդալ,
  • սառույց:


Պատրաստումը:

  • Այս խմիչքի օրիգինալ ձևը պատրաստելու համար պետք կլինի վիետնամական ֆիլտր՝ պարզ սարք` չժանգոտվող պողպատից, որը ամրացվում է բաժակին: Եթե չի հաջողվում այն գտնել, ապա աղացած սուրճի վրա եռման ջուր լցրեք ու թողեք 3-5 րոպե:
  • Բաժակի տակ խտացրած սուրճ լցրեք, ապա շատ դանդաղ քամիչի միջով լցրեք սուրճը, վրայից՝ մի բուռ մանրացված սառույց
  • Խառնեք բաղադրիչներն ու վայելեք:


EISKAFFEE կամ ԳԼՅԱՍԵ

Սուրճի պատրաստումը պարզ է, նախատեսված՝ 2 անձի համար


Բաղադրիչները.

  • վանիլային պաղպաղակ կամ բրիկետ. 400 գրամ,
  • պատրաստի դառը սուրճ. 400 մլ,
  • հարած սերուցք,
  • դառը շոկոլադ:


Պատրաստումը

  • 2 բարձր բաժակների մեջ 200 պաղպաղակ լցրեք ու եփած-սառած սուրճ ավելացրեք: Որքան պաղպաղակը շատ լինի, այնքան ավելի համեղ կստացվի խմիչքը: Պաղպաղակն կհալչի ու կխռնվի սուրճին:
  • Գլյասեն զարդարեք հարած սերուցքով, իսկ վրայից մի փոքր քերած մուգ շոկոլադ շաղ տվեք կամ կակաոյի փոշի: Այս սուրճն ավելի հարմար է խմել ձողիկով՝ ժամանակ առ ժամանակ խառնելով բաղադրիչները:


Ճապոնական սառը սուրճ

Ծագող արևի երկրում հնուց սուրճը պատրաստել են սառույցով: Այս կերպ հեռացվում է խմիչքի թթվայնությունը և ուժեղանում համը: Խմիչքի պատրաստումը խլում է 15 րոպե, նախատեսված է 1 հոգու համար:


Բաղադրիչներ.

  • սառույց. 200 մլ,
  • ջուր. 200 մլ,
  • սուրճ. 2,5 ճաշի գդալ:


Պատրաստումը

  • Բաժակի կեսը սառույց լցրեք: Սուրճը լցրեք ձագարով այնպես, որ դրա կաթիլները լցվեն ուղիղ սառույցի վրա:
  • Մի փոքր ջուր լցրեք և տեսեք՝ ինչպես է սուրճը դանդաղ սահում ներքև:
  • Դրանից հետո սուրճին կարելի է շաքարավազ կամ կաթ ավելացնել՝ ըստ ճաշակի: Միայն հիշեք, որ սառը ջրի մեջ սուրճը չի լուծվում, ուստի այն կաթով տաքացրեք, ապա միայն ավելացրեք սուրճին: Յուրաքանչյուր հավելում ընդունելի է՝ դարչինից մինչև հարած սերուցք:


Թայլանդական սառը սուրճ

Բուավետ, համեմված, տտիպ... Թայլանդում սուրճը համեմունքներով է պատրաստվում՝ հիլ, եգիպտացորեն, սոյայի հատիկներ, քունջութ: Խլում է 15 րոպե, նախատեսված՝ 1 հոգու համար:


Բաղադրիչները.

  • աղացած սուրճ. 2 թեյի գդալ,
  • համեմ. 1/4 ճաշի գդալ,
  • պատիճով հիլ՝ 4-5 հատ,
  • շաքարավազ,
  • հարած սերուցք,
  • սառույց:


Պատրաստումը
Աղացած սուրճը խառնել համեմի և հիլի հետ ու եփել սրճեփով:
Ըստ ճաշակի ավելացնել շաքարավա:
Սուրճը սառեցրեք, լցրեք բաժակի մեջ, մի քանի կտոր սառույց ավելացրեք և զարդարեք հարած սերուցքով:


Հունական Ֆրապպե

Ով է ասել, թե առավոտյան սուրճը մրգային կոկտեյլի տեսք չի կարող ունենալ: Վայելենք կյանքը ըստ հունականի: Բաղադրատոմսը նախատեսված է 1 հոգու համար:


Բաղադրիչները.

  • Թարմ եփված սուրճ. 200 մլ,
  • մանրացված սառույց. 1 ճաշի գդալ,
  • կաթ. 70 մլ,
  • բալի սիրոպ. 1 թեյի գդալ:


Պատրաստումը

  • Սուրճ եփեք"
  • Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք:
  • Ստացվածը լցրեք թափանցիկ բաժակի մեջ. ցանկության դեպքում խմիչքը կարող եք զարդարել մրգերով, օրինակ՝ նարինջով:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ